22/11/2024

Վրաստանի ընտրատեղամասերից ստացվող տեղեկատվությունները․ Թարմացվող

Արեւմտյան Վրաստանի Զուգդիդիի ընտրատեղամասերից մեկում ընդհարում է եղել

Իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ ընտրատեղամասում հայտնվել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Աննա Ցիտլիձեն։

***

Ինչպես են խրցով քվեաթերթիկներ լցնում Վրաստանի Մարնեուլի քաղաքի 69-րդ ընտրատարածքի քվեատուփի մեջ։

Ինչպես են խրցով քվեաթերթիկներ լցնում Վրաստանի Մարնեուլի քաղաքի ընտրատարածքի քվեատուփի մեջ (տեսանյութ)

***

Վատ եղանակի պատճառով ուղղաթիռը չի կարողացել քվեատուփը հանձնել բարձրլեռնային Տուշեթիի բնակիչներին։ Վրաստանի ամենավտանգավոր ճանապարհով, մի քանի օր է, ինչ ձյան ու մերկասառույցի պատճառով արգելվել է ավտոմեքենաների երթեւեկությունը, հայտնել են վրացական լրատվամիջոցները։

***

Մառնեուլիի Կղիզիլաջլո գյուղի 74-րդ ընտրատարածքում, հավանաբար, գազ կամ «պղպեղ սփրեյ» են օգտագործել:

Այս մասին հայտնել է Aliq.ge-ն: Marneuli FM-ի փոխանցմամբ՝ իրավիճակը պատկերող տեսանյութը տրամադրել է «Իմ ձայնը» դիտորդական առաքելության դիտորդ Նաթիա Օքրոպիրիձեն։

«Չգիտեմ, թե ինչ էր՝ գազ կամ պղպեղ սփրեյ։ Գլխացավ ունեմ և սրտի բաբախյուն: Ինձ ընտրատեղամասից հանեցին ու ուղարկեցին ուրիշ ընտրատեղամաս»,- ասել է Օքրոպիրիձեն։

***

Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի պատճառով նշված ընտրատեղամասի քվեներն անվավեր են ճանաչվել:

Այս մասին ճեպազրույցում հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին։

«Մառնեուլիի ընտրատարածքային հանձնաժողովն այցելել է ընտրատեղամաս և ուսումնասիրել նշված փաստը։ Գործընթացը տեղում դադարեցվել է։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անհապաղ խորհրդակցություն է հրավիրել, և նշված ընտրաեղամասի տվյալներն անվավեր են ճանաչվել»,- ասել է Իոսելիանին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել էր՝ տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Ըստ տարածված տեղեկությունների՝ Վրաստանի Մառնեուլի քաղաքի սակրեբուլոյի «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռովշան Իսկենդերովն է 69-րդ ընտրատարածքում գտնվող քվեատուփի մեջ բռնի ուժով մի քանի քվեաթերթիկ լցրել:

***

Թբիլիսիի թիվ 58 ընտրատեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել: Միմյանց հարվածներ են հասցրել ընտրողներն ու տեղի դիտորդները:

***

Վրաստանում մեկնարկած խորհրդարանական ընտրություններն անցնում են խիստ լարված մթնոլորտում: Թիվ 60 ընտրատեղամասի մոտ ծեծռտուք է տեղի ունեցել: