23/12/2024

Վրաստանի վարչապետը քվեարկել է և խորհրդարանական ընտրություններն անվանել «հանրաքվե»

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քվեարկել է Թբիլիսիում և խորհրդարանական ընտրություններն անվանել «հանրաքվե»։

Նա ասել է, որ «Վրացական երազանքի» օգտին ձայների 60%-ի դեպքում ընդդիմությունը պետք է «համակերպվի այն փաստի հետ, որ վրաց ժողովուրդը հրաժարվեց վերադառնալ մութ անցյալ»։

«Սա հանրաքվե է պատերազմի և խաղաղության, անբարոյականության քարոզչության և ավանդական արժեքների միջև, երկրի անցյալի և լուսավոր ապագայի միջև։ Ինչպես տեսնում եք, այս ընտրություններին ըստ էության երկու քաղաքական ուժ է մասնակցում: Մի կողմն առաջարկում է մեզ այն ամենը, ինչ մենք պետք է թողնենք անցյալում, մենք ընտրողներին առաջարկում ենք երկրի պայծառ ապագա, խաղաղություն, տնտեսական առաջընթաց և զարգացում երկրի բոլոր ուղղություններով։ Մենք ունենք լավատեսական կանխատեսում, ակնկալում ենք ձայների մինչև 60 տոկոսը, սա սկզբունքորեն կարևոր է երկրի կայուն ու խաղաղ զարգացման համար»։