Հոկտեմբերի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նախկին Այգեստան 11, այժմ Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում պայթյունի ձայն է հնչել, իսկ արդեն ժամը 04։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված փողոցի 125/1 տանը պայթյունի ձայն է լսվել և նկատվում է կրակ ու ծուխ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 8-րդ և թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ինչպես նաև հատուկ փրկարարական աշխատանքների կատարման կենտրոնի հերթապահ խումբը, մի խումբ իրավապահներ:
Հրշեջները, մարելով 15 քառակուսի մետր հատվածում առաջացած կրակը, հատակին հայտնաբերել են տղամարդու այրված դի։
Ժամանել են քննչական խումբը, Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, սակայն տեղում տան սեփականատեր Արայիկ Մ․-ն հայտնել է, որ բնակարանը, որտեղ տեղի է ունեցել ողբերգական դեպքը, գազաֆիկացված երբևե չի եղել։
Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 62-ամյա Գագիկ Թ․-ն։
Դեպքի փաստով քննչական 3-րդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և պարզվում է, թե ինչն է եղել պայթյունի պատճառը։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել