Վաշինգտոնը դատապարտում է Վրաստանում տեղի ունցած ընտրություններում արձանագրված միջազգային նորմերի բոլոր խախտումները։
Պետքարտուղար Բլինքենն ասել է, որ «խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները պետք է ամբողջությամբ հետաքննվեն»:
Շեշտելով, որ միջազգային դիտորդները ընտրություններն ազատ ու արդար չեն համարել՝ Բլինքենը կոչ է արել Վրաստանի իշխանություններին հարգել օրենքի գերակայությունը։
Հիշեցնենք՝ Եվրահանձնաժողովը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ են արել հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումները։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն էլ ավելի վաղ Վրաստանի իշխանություններին կոչ էր արել հետաքննություն անցկացնել խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ։
Հիշեցնենք նաև՝ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92 %-ը:
Այս մասին պաշտոնապես հայտնել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան