«Ներկա դրությամբ այդպիսի վտանգներ, սպառնալիքներ չկան, որ Ադրբեջանը կարող է հարձակվել»:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը․ «Իրադրությունը գնահատվում է հարաբերականորեն կայուն»։
Անդրադառնալով այն հայտարարություններին, որ COP29-ից հետո կարող է ռազմական էսկալացիա լինել, Ասրյանն արձագանքեց. «Դուք, առաջիկա ասելով, ի՞նչ եք հասկանում: COP29-ից հետո կարող է լինել մեկ ամիս, երկու ամիս, 6-7 ամիս: Ողջամիտ ժամկետում ներկա դրությամբ Գլխավոր շտաբը չի գնահատում իրավիճակ, որ կարող է լինել պատերազմ: Արարատ Միրզոյանը գնահատում է ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա, որը ոչ թե դիտարկում է 1-2 ամիս, այլ դիտարկում է ողջամիտ ժամկետ, որը կարող է գերազանցել 6 ամիսը, մեկ տարին»:
Սահմանազատման գործընթացի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վերականգնում համապատասխան սահմաններով․ «Սահմանազատման խաղաղ գործընթացներով դա հնարավոր է իրականացնել»,- ասաց ԳՇ պետը:
Հասարակությունից բանակ արատավոր բարքեր են ներթափանցում, որոնք անհրաժեշտ է արմատախիլ անել․ «Բոլորս՝ սկսած ինձանից, բոլոր կանխարգելիչ աշխատանքները և միջոցառումներն իրականացնում ենք։ Պետք է հասկանանք նաև, որ հասարակությունից բանակ արատավոր բարքեր են ներթափանցում։ Մեր գործունեության հիմնական նպատակաուղղվածությունն այն է, որ այդ արատավոր բարքերը բանակից արմատախիլ անենք։
Հասկանում եք, որ բանակ են մտնում հասարակության տարբեր շերտերի զինծառայողներ, որոնց դաստիարակությունը տարբեր է, և մեր աշխատանքի ուղղվածությունն այն է, որ իրականացնենք բազմաբնույթ և բազմաբովանդակ աշխատանք այդ բարքերն արմատախիլ անելու համար»,- ասաց նա։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Փաշինյանը Խուդաթյանի ՏԿԵ նախարար նոր նշանակումից հետո քիչ էր մնում տեղում ազատեր աշխատանքից