ԱՄՆ-ը Վրաստանին սպառնում է «հետագա հետևանքներով», եթե Թբիլիսիում պահպանվի ներկայիս քաղաքական կուրսը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը․
«Մենք մշտապես կոչ ենք արել վրացական կառավարությանը դադարեցնել իր հակաժողովրդավարական գործողությունները և վերադառնալ եվրաատլանտյան ուղի։ Մենք չենք բացառում հետագա հետևանքները, եթե վրացական կառավարության քաղաքական ուղղությունը չփոխվի», – ասել է նա՝ մեկնաբանելով Վրաստանում ընտրությունների արդյունքները և երկրի իշխանությունների քաղաքականությունը։
Բաց մի թողեք
Թրամփը տիկնոջ հետ պետական այցով Մեծ Բրիտանիայում է. ինչպես են դիմավորել նրանց, և ովքեր են դժգոհ
Վրաստանը մարել է Ռուսաստանին, Թուրքմենստանին, Ղազախստանին, Հայաստանին ու Ադրբեջանին ունեցած երկարամյա պարտքը
Ֆինլանդիան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանը դեռ փակ կմնա