Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ սեփական տվյալները կրկնակի ստուգելու նպատակով որոշել է վերահաշվարկել յուրաքանչյուր ընտրատարածքի հինգ ընտրատեղամասերում քվեաթերթիկները։
Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
Երեկ երեկոյան Թբիլիսիի կենտրոնում տեղի է ունեցել ակցիա, որը կազմակերպել են խարտիան ստորագրած և ընտրությունների արդյունքները չճանաչող ընդդիմադիր կուսակցությունները։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ է ունեցել հանրահավաքում՝ ասելով, որ արդյունքները գողացված են, և «դրանք ոչ ոք չի ճանաչի»։






Բաց մի թողեք
Լուկաշենկոն պատասխանատվության կենթարկվի, ամեն ինչի համար պատասխան կտա․ Զելենսկի
Դոնալդ Թրամփը Նենսի Փելոսիին անվանել է «գարշահոտ քաղաքական ծնունդ». Լուսանկար
Էրդողանը մեկնել է Բաքու, ինչու, ինչ է հայտնի