Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Երասխ-Երևան ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Դիմիտրովի կամրջի» մոտ, բախվել են «Մերսեդես» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ Shamshyan.com-ի՝ վթարի հետևանքով 5 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է տուժածների ինքնությունը:
«Մերսեդես»-ը վարել է Երևանի բնակիչ 42-ամյա Էլինա Գ.-ն, իսկ «Օպել»-ը՝ Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Կարեն Ս.-ն:
Բաց մի թողեք
Ողբերգական ավտովթար՝ Մասիսում․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ Լուսանկար
France 24-ը փաստերով հերքել է կեղծ լուրը, թե Ֆրանսիան միջուկային թափոններ է տեղափոխում Հայաստան. Տեսանյութ
Սարյան և Մոսկովյան փողոցները կդառնան միակողմանի. ինչպես կկազմակերպվի հարակից հատվածների երթևեկությունը