ԱՄՆ-ն սպասում է, որ Կուրսկի մարզում գտնվող հյուսիսկորեական զորքերը շուտով մարտի մեջ կմտնեն Ուկրաինայի զինված ուժերի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ կոչ անելով Չինաստանին օգտագործել իր ազդեցությունը Փհենյանին զսպելու համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ Ռուսաստանը ուսուցանում է հյուսիսկորեացի զինվորներին աշխատել հրետանու, անօդաչու թռչող սարքերի հետ, ինչպես նաև ցամաքային գործողություններում հիմնական մարտավարական հնարքները, ինչը ցույց է տալիս նրանց «լիարժեք մտադրությունը»՝ օգտագործել այդ ուժերը ռազմաճակատում:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Ռուսաստանում կա 10 հազար հյուսիսկորեացի զինծառայող, որից մինչև 8 հազարն արդեն Կուրսկի մարզում է, որտեղ ուկրաինական զորքերը պահում են դիրքերը, որ գրավել էին օգոստոսին:
ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները հանդիպման ընթացքում քննարկել են արձագանքի մի շարք տարբերակներ, հավելել է Բլինքենը՝ նշելով, որ Մոսկվայի կողմից Հյուսիսային Կորեայի զինվորների օգտագործումը Ուկրաինայի դեմ պատերազմի «մսաղացում» Կրեմլի թուլության «հստակ նշան է»:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ը շարունակելու է զենք ուղարկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի միջոցով․ Թրամփ
Մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը
Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցչի հետ