Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի կողմից արված հայտարարություններին՝ նշելով.
«Այն, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ավելի շատ կենտրոնացած է Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի վրա, քան հայ-ֆրանսիական հարաբերությունների, առաջին հերթին Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանք է:
Ֆրանսիայի պահվածքն ու սադրանքները, որոնք ուղղված են տարածաշրջանում էսկալացիայի շարունակմանը, ապացուցել են այս երկրի կողմից իրականացվող մտադրությունների և քաղաքականության իրական բնույթը և՛ հակամարտության ժամանակ, և՛ հետկոնֆլիկտային ժամանակաշրջաններում»,- ասել է Ադրբեջանի ԱԳն մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։






Բաց մի թողեք
Փաշինյանը Ալիևին ասել է․ «Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն»․ Բայրամով
Ոխ չենք պահում, բայց ․․․ Ինչ է ասել Էրդողանը Բաքվում հայերիս դեմ հաղթական շքերթում
Բաքուն հայտարարություն է տարածել նոյեմբերի 8-ի՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ