Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները։
Նշված հրամանով սահմանվում են նաև ձմեռային արձակուրդների օրերը, որոնք ներկայացնում ենք ստորև․
Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ,
Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 19-ը ներառյալ,
3-12-րդ դասարանների սովորողներին նույնպես տրվում են արձակուրդներ` ձմեռային՝ 2024 թվականի դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 5-ը ներառյալ։
Հիշեցնենք՝ հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագիրը իրականացնել հեռավար ձևով՝ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն:
Նախարարությունն էլ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում հաստատության դիմումի հիման վրա կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով նախարարությանը:
Նախարարության ենթակայության հաստատություններում արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է Հաստատության նախաձեռնությամբ, նախարարության համաձայնությամբ:
Բաց մի թողեք
Ռուբեն Քոչարի՝ «Ինքնադիմանկար»-ի վերաբերյալ հնչեցրած կարծիքը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ. Լուսանկարներ
Ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջին. ինչպե՞ս կանխել վտանգավոր սննդի մատակարարումը մանկապարտեզներին
ԵՄ-ն մեծ ներդրումներ է կատարել հօգուտ Լոռու, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերի կրթության ոլորտում