Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Անկարայում գերմանական Deutsche Welle միջազգային հեռարձակողի թղթակցին՝ նրան մեղադրելով մոլորեցնող տեղեկատվություն տարածելու և նախագահին վիրավորելու մեջ։
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարության մեջ նշել է, որ ձերբակալել է Ալիջան Ուլուդագին և հետաքննություն է սկսել նրա՝ սոցիալական ցանցերում կատարած որոշ գրառումների հիման վրա։
Deutsche Welle-ն հայտնել է, որ իրենց երկարամյա թղթակիցը ձերբակալվել է Անկարայում և տարվել Ստամբուլի ոստիկանություն։ Deutsche Welle-ի գլխավոր տնօրեն Բարբարա Մասինգը մեղադրանքներն անհիմն է որակել և ասել, որ ձերբակալությունը կանխամտածված սպառնալիք է և ցույց է տալիս, թե ինչպես է կառավարությունը ճնշում մամուլի ազատությունը։
Լրատվամիջոցը նշել է, որ լրագրողի դեմ մեղադրանքները կապված են նրա՝ 1.5 տարի առաջ X սոցիալական ցանցում արված քննադատության հետ՝ կապված Թուրքիայի կառավարության այն միջոցառումների հետ, որոնք հանգեցրել են ենթադրյալ «Իսլամական պետության» զինյալների ազատ արձակմանը:
Գերմանիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Բեռլինը խորապես մտահոգված է լրագրողի ձերբակալությամբ՝ հավելելով, որ Deutsche Welle-ն պետք է կարողանա ազատ աշխատել Թուրքիայում։


Բաց մի թողեք
«Մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն հետևանքների համար». Իրանը կրկին զգուշացնում է Բուլղարիային ԱՄՆ ինքնաթիռների տեղակայման վերաբերյալ
Զոհերի թիվն աճում է․ ՌԴ-ն զանգվածային հարձակման է ենթարկվել
«ԱՄՆ-ին թույլ չենք տա որոշել՝ երբ լինի պատերազմ, երբ՝ խաղաղություն». Իրանի ԱԳՆ