ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ընտրությունների օրվան ընդառաջ «խելագար» է անվանել իր մրցակից Քամալա Հարրիսին։
«Նա արմատական ձախակողմյան խելագար է»,- ասել է նա Միչիգանում համախոհների հետ հանդիպման ժամանակ:
Միջոցառումը հեռարձակել է պահպանողական RSBN մեդիա ընկերությունը:
Թրամփը նաև ասել է, որ Հարրիսը «հեռացված է աշխատանքից» և պետք է «դուրս գա» Սպիտակ տնից:
«Քամալա՛, դու հեռացված ես, հեռացի՛ր այստեղից»,- ասել է նա, այնուհետև՝ Հարրիսին անվանել «զզվելի» փոխնախագահ։
Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱՄՆ-ում սպասվում են 60-րդ նախագահական ընտրությունները։






Բաց մի թողեք
Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը
ԵՄ-ում ձերբակալվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․