ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախագահական ընտրություններում հաղթելու հավանականությունը 61% է։ Այս մասին են վկայում Polymarket բուքմեյքերական գործակալության տվյալները։
Այդ հաշվարկներով՝ Դեմոկրատական նախագահական մրցավազքում Թրամփի մրցակից Քամալա Հարրիսի շանսերը գնահատվում են 39 տոկոս։ Սպիտակ տան նախկին ղեկավարի հաղթանակի վրա կատարված խաղադրույքների գումարը կազմում է մոտ 1,3 մլրդ դոլար, ներկայիս փոխնախագահինը՝ 808 մլն դոլար։
Համընդհանուր ընտրությունները ԱՄՆ-ում տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Երկրում ընտրում են նախագահին, Սենատի մեկ երրորդին և ԱՄՆ Կոնգրեսի ողջ Ներկայացուցիչների պալատին, ինչպես նաև 11 նահանգի և 2 տարածքի կառավարիչներին։ Հանրապետական թեկնածու Թրամփն ու ԱՄՆ իշխող Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Հարրիսը հավակնում են պետության ղեկավարի պաշտոնին։
Թրամփը եղել է Ամերիկայի 45-րդ նախագահը և պաշտոնավարել 2017-2021 թվականներին։ Նա պարտվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենին և այժմ փորձում է վերադառնալ Սպիտակ տուն։ Հարրիսը 2021 թվականի հունվարից զբաղեցնում է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։
Բաց մի թողեք
Զախարովային զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների հարվածը. Լուսանկար
Դոնալդ Թրամփի վարչակազմը «թշնամական քայլ է արել» Թուրքիայի հանդեպ
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը. Լուսանկար