Վերջին օրերին իրավապահներն իբր զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով Սրբազան պայքարի շուրջ 3 տասնյակ աջակիցների էին ձերբակալել, այդ թվում՝ անչափահասներ։ Մի քանի օրվա «օպերացիայի» շրջանակներում, պարզվում է, ոչ մի զենք, զինամթերք չեն հայտնաբերել:
«Հրապարակը» գրում է․ Իրականում, ոչ թե զենք էին փնտրում, այլ՝ քաղաքական պաստառներ տարածող ակտիվիստներին:
Մարդկանց ձերբակալում էին ընդամենը ահաբեկելու նպատակով, որ փողոց դուրս չգան, իշխանավորների նկարներով պաստառներ չփակցնեն։ Դրա մասին է վկայում նաեւ այն, որ այս ձերբակալություններից ոչ մեկի արդյունքում ոչ մի քաղաքացու մեղադրանք չի առաջադրվել, կալանավորված անձ չկա, եւ ոչ մի կալանքի միջնորդություն էլ չի ներկայացվել դատարան։ Ավելին՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանի բողոքով մի անձի ձերբակալումը ճանաչվել է ապօրինի, մյուսի հարցն էլ քննվելու է մոտ օրերս։
Բաց մի թողեք
Աննա Հակոբյանի և լրագրողների հանդիպումը չի կայացել, ինչու ․․․
«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում․ Լուսանկարներ
Թուրքական հովանոց չի լինում, այն յաթաղան է․ Աբովյան