22/11/2024

Նախկին վարչապետին հեռացրել են եթերից՝ իր գրած գիրքը գովազդելու համար․ Լուսանկար

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին հեռացրել են բրիտանական 
Channel 4-ի եթերից այն բանի համար, որ համառորեն եթերային իր խոսքում գովազդել է իր գրած «Ազատագրվածը» գիրքը։

Հեռուստահաղորդման մեկնարկից ընդամենը կարճ ժամանակ անց, որը նվիրված էր ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, Ջոնսոնը Politico-ի փոխանցմամբ, վերցրել է իր գրած գիրքը եւ ապա արդեն մշտապես հղումներ է արել իր խոսքում իր գրած գրքին։

Հաղորդավարի խնդրանքին, որ մի կողմ դնի գիրքը, Ջոնսոնն ասել է, որ իրավունք ունի գովազդելու իր գիրքը, իսկ կարճ ժամանակ անց նա հեռացվել է եթերից, հաղորդավարն էլ պարզաբանել է, որ նախկին վարչապետը պարզապես շատ է խոսել իր գրած գրքի մասին, դրա համար էլ հեռացվել է եթերից։

Նախկին վարչապետին հեռացրել են եթերից՝ իր գրած գիրքը գովազդելու համար