Խորհրդային և ռուսական էստրադայի երգչուհի Ալլա Պուգաչովան պատրաստվում է վաճառքի հանել իր թանկարժեք զարդերի հավաքածուն, որոնց մեջ նաեւ եզակի ադամանդներ, շափյուղաներ կան, որոնք նա հավաքել է իր կյանքի ողջ ընթացքում։
Համաձայն ռուսական մամուլում տեղ գտած հրապարակումների, այդ մասին հայտարարել է երաժշտական պրոդյուսեր Սերգեյ Դվորցովը։ Նա ասել է, որ Պուգաչովայի համար իր զարդերը վաճառքի հանելու որոշումը եղել է շատ դժվար։
«Ինչ որ բան պետք է, որ կարողանաս ապրել։ Ալլան շափյուղաների եւ ադամանդների մեծ հավաքածու ունի։ Ծայրահեղ դեպքում՝ կվաճառի դրանք։ Չէ որ դրանցում կեղծված իրեր հաստատ չկան»,- ասել է Դվորցովը, անդրադառնալով այն ֆինանսական դժվարություններին, որոնց առաջ կանգնած է Պուգաչովան ներկայումս։
Ուշագրավ է այն, որ Ալլան մտադիր է եղել այդ հավաքածուն նվիրել թոռնուհուն՝ Քրիստինա Օրբակայտեի դստերը՝ Կլավդիային, որը ծնվել է 2012 թվականին։ Սակայն ստեղծված իրավիճակը ստիպել են Պուգաչովային վերանայել պլանները՝ հանուն արտասահմանում իր ընտանիքի բարեկեցության։

Բաց մի թողեք
Արագածում արդեն խորը ձմեռ է․ Անձրև, ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին
Քիմ Քարդաշյանը ապշեցրել է համացանցը. Լուսանկարներ
Դժբախտություն Լևոն Ջավախյանի ընտանիքում. Լուսանկար