Թբիլիսիում ընդդիմությունը նոր բողոքի ցույց է կազմակերպել՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների։
Ինչպես հայտնել է Newsgeorgia-ն, բողոքի ակցիան կազմակերպել են «Միասնություն-Ազգային Շարժում», «Փոփոխությունների Կոալիցիա» և «Ուժեղ Վրաստան» կուսակցությունները։
Ցուցարարները երթը սկսել են «Մարջանիշվիլի» և «Պետական համալսարան» մետրոյի կայարաններից։ Ըստ լրատվական գործակալության՝ իրավիճակը խաղաղ է, միջադեպեր չեն գրանցվել։
Ցուցարարները երթն անցկացնում են Թբիլիսիի փողոցներով՝ «Ո՛չ ռուսական ընտրություններին» կարգախոսով։ Երթի վերջնական կետը դեռևս հայտնի չէ։
Բաց մի թողեք
Վրաստանը կարող է զրկվել ԵՄ երկրների հետ ազատ վիզային ռեժիմից
Կշարունակեմ խոչընդոտել «F-35» կործանիչները Թուրքիա մատակարարելուն․ Ռիշ
Մենք չենք վստահում հրադադարի ռեժիմին. Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադե