14/11/2024

Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը. նա ընտրվել է պատգամավոր. Լուսանկար

Վրացի ծանրորդ, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Լաշա Տալախաձեն չի մասնակցի դեկտեմբերի 6-15-ը Մյանմարում (Բահրեյն) կայանալիք աշխարհի առաջնությանը:

Այս մասին հայտնել է երկրի ծանրամարտի ֆեդերացիան։

Վրաց լեգենդար ծանրորդ Լաշա Տալախաձեն 2015 թվականից ի վեր առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնությանը։

21-րդ դարի ամենատիտղոսակիր ծանր քաշայինն այժմ զբաղվելու է քաղաքականությամբ: Տալախաձեն Վրաստանի Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Վրացական երազանք» կուսակցությունից: