Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալները եւ գործով անցնող մեկ այլ անձ կալանավորվել են։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին լուրը։
Հիշեցնենք, որ երեկ գրել էինք, որ իրավապահները խուզարկություն են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։
4 անձ է ձերբակալվել, որոնցից 3-ը՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի պաշտոնատար անձինք։ Մեղադրանքներ են ներկայացվել քաղաքացու կողմից կաշառք տալու ու պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու համար։

Բաց մի թողեք
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված վարույթը
Արտառոց դեպք՝ Արարատում, 44-ամյա կինը հայտնել է, որ անհայտ անձը ներխուժել է իր սենյակ, ցուցադրել օրգանները