07/12/2024

Հին Պատմություն՝ դաշնակահար Հայկ Մելիքյանի հրաշալի մենանվագով ու սերբ – հայկական հարաբերությունների ամրապնդմամբ․ Լուսանկարներ

Այս օրերին նշվում է Հայաստանի և Սերբիայի Հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այդ կապակցությամբ երեկ՝ նոյեմբերի 12-ին, հրաշալի դասական մենանվագ – համերգ էր կազմակերպվել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, անկրկնելի դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ։

Մինչ բուն համերգի մեկնարկը Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը իր ելույթում շեշտեց, որ այս տարիների ընթացքում երկու հանարպետությունների միջև զարգացել են՝ ամրապնդելով մեր ժողովուրդների միջև եղած դարավոր բարեկամությունը, հոգևոր ու պատմական կապերը։

Возможно, это изображение 1 человек, фортепиано, скрипка и текст

Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը գործող դեսպանն է, ով 2019 թ․-ին հիմնադրել է Սերբիայի դեսպանատան նստավայրը Երևանում ու դարձել առաջին ռեզիդենտ դեսպանը։ Նույն կերպ այս տարի ամռանը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունն է բացվել Սերբիայի մայրաքաղաք Բելգորոդում, որն ըստ դեսպանի, խորհրդանշում է այս հոբելյանական տարում հարաբերությւոնների զարգացմանը միտված հանձնառությունը։

Ինչպես մասնավորեց դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, մեր հարաբերությունների ամրապնդման մասին են խոսում Սերբիայի կառավարության կողմից մեկ միլիոն եվրո մարդասիրական օգնությունը Հայաստանին, որի նպատակն է աջակցել փախստականներին, ինչպես նաև նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը։ Այն աջակցոթյուն է նաև կանանց ու երեխաներին, կխթանի կանաչ էներգիան Հայաստանում և կօգնի լուծել ջրի հետ կապված որոշ խնդիրներ՝ ծրագրեր, որոնք միտված են հայ ժողովրդի կայուն զարգացմանն ու կյանքի որակի բարձրացմանը։

Возможно, это изображение 1 человек и кларнет

Իսկ ամենաէական ձեռքբերումն այս տարիների ընթացքում, Հայաստանի և Սերբիայի միջև առանց վիզայի ռեժիմի հաստատումն է, որի նպատակներն են փորձի փոխանակումները հեշտացնելն ու զբոսաշրջությունը խթանելը։

Անդրադառնալով արդեն բուն օրվան տիկին դեսպանը նշեց, որ կարևորում են հարաբերությունները նաև մշակույթով ամրագրելը, ինչի վկայությունն է կազմակերպված դաշնամուրային մենանվագը․ Հիշենք, որ երաժշտությունը՝ դիվանագիտության պես խոսում է համընդհանուր լեզվով և ջնջում է բոլոր սահմանները՝ միավորելով մարդկանց․ Աշխարհին ու բոլորիս այսօր առավել քան երբևէ պետք է միասնության ուժը, որը բերում է կայունություն, խաղաղություն և առաջխաղացում։

Երեկոյի առաջին ստեղծագործության՝ Կորնելիե Ստանկովիչի Այսքան անհանգիստ ու մտախառն, հիմքում սերբ ամենահայտնի հեղինակներից մեկի բանաստեղծությունն է, որը գրվել է 19-րդ դարում Սերբիայի արքայազն Միխայելո Օբրենովիչի կողմից սերբ ամենասիրված կոմպոզիտորներից մեկի երաժշտության ներքո։ Այս գեղեցիկ, սիրային երգը դարձել է սերբական երաժշտության անգին ու անբաժան մասը։ Հպարտ ենք, որ Հայաստանի վաստակավար արտիստ Հայկ Մելիքյանի ստեղծագործությունների կողքին առաջին անգամ կհնչի սերբ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները, – իր ելույթը եզրափակեց Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեեսպանը։

Возможно, это изображение 5 человек, скрипка и текст

Այնուհետև ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում ընդգծեց, որ մեկ անգամ չէ, որ Կամերային երաժշտության տանը հյուրընկալում ենք դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանը միտված նման միջոցառումներ, այս անգամ Սերբիայի հետ, որը գալիս է նշանավորելու երեք տասնամյակ առաջ մեր երկու երկրների միջև հաստատված դիվանագիտական հարաբերությունները, որոնք տարիներ շարունակ միայն զարգացել են, դրանք ունեն հարյուրամյակների պատմություն, բազմաշերտ են ու խորը․ Մենք ունենք շատ հաջողված համագործակցության օրինակներ, գրականության, երաժշտության, թատերարվեստի, ինչպես նաև համատեղ կինոանկարների նկարահանման ոլորտներում։ Սերբական և հայկական գրականության գոհարները պարբերաբար թարգմանվում են՝ հնարավորություն ընձեռելով տվյալ երկրների ընթերցողներին ծանոթանալու մյուսում ստեղծվող ու զարգացով գրականությանը։ Համագործակցություն է հաստատվել Սերբիայի Նովի Սադի հետ, որտեղ այցելում են մեր մշակութային գործիչները, իր հերթին սերբ մտավորականներն էլ մասնակցում են Հայաստանում օրըստօրե ավելացող մշակութային միջոցառումներին։ Այս համերգային ծրագիրը ևս այդ համագործակցության խոսուն վկայությունն է։

Возможно, это изображение 1 человек и фортепиано

Համերգային ծրագիրը կրում էր Հին Պատմություն – Stara Prica խորագիրը, որում ընդգրկված էին սերբ հայտնի կոմպոզիտորներ Կորնելիե Ստանկովիչի, Մարկո Տայչևիչի, Միլոյե Միլոյևիչի, Ստևան Մոկրանյացի, Վասիլյե Մոկրանյացի, Լյուբիցա Մարիչի, Դեյան Դեսպիչի, ինչպես նաև հայ կոմպոզիտորներ Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Հայկ Մելիքյանի ստեղծագործությունները: Երիտասարդ կոմպոզիտոր Էլեն Յոլչյանի «Սողոմոն» ստեղծագործությունը՝ նվիրված Կոմիտասի 155-ամյակին:

Հրաշալի դաշնակահար Հայկ Մելիքյաննն այնպես էր կազմել ծրագիրը, որ ոչ երաժշտագետ հանրության համար այնքան սահուն էր անցումները սերբ ու հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին․ Մարկո Տայկովիչից մեր մեծն Կոմիտաս, ապա 21-րդ դար՝ Էլեն Յոլչյան, Վասիլիե Մոկրանյացից անցումը մեր՝ Ալեքսանդր Հարությունյանին և այլն։ Եվ այդ ամենը, ինչի մասին մեկ անգամ չէ, որ արտահայտվել եմ համերգներից հետո իմ ակնարկներում, Հայկ Մելիքյան դաշնակահարի ոչ միայն կատարողական արվեստի, այլև արտիստիզմի շնորհիվ։ Անկրկնելի էր նաև հենց իր՝ Հայկ Մելիքյանի Ընդհատված աղոթքի բրոնզե արձագանքը /2022թ․/ ստեղծագործության կատարումն ու հանդիսատեսի բուռն արձագանքը, ինչի և ամբողջ տպավորիչ համերգի համար շնորհավորում եմ Հայկ Մելիքյան արվեստագետին։

Համերգը կազմակերպվել էր Հայաստանում Սերբիայի դեսպանության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի՝ տնօերն Գարեգին Սարգսյան, համագործակցությամբ՝ ընդգծելու սերբ-հայկական ամուր մշակութային կապերը:

Возможно, это изображение 1 человек и фортепиано

Մասամբ նաև հրաշալի դաշնակահար Հայկ Մելիքյանի ծրագրի մասին․ 1900+ նախագիծը մեկնարկել է 2009 թ. ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի նախաձեռնությամբ՝ և մինչ այժմ հանրությանը ներկայացրել է մոտ քսան համերգներ, այդ թվում ֆրանսիական, ռուսական, շվեյցարական, լեհական, ճապոնական, գերմանական և այլ ազգերի կոմպոզիտորների ստեղծագործությունների ծրագրեր: 1900+ նախագիծը ներկայացնում են Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունները և դիվանագիտական ներկայացուցչությունները: 1900+ նախագծի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 20-րդ դարի և ժամանակակից դաշնամուրային երաժշտության ակնառու կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ են հնչում Հայաստանում:

2024թ. Մարտին Հայկ Մելիքյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդլաով՝ նախաձեռնության 15-ամյա հոբելյանի շրջանակում։

Սիմոն Սարգսյան

Возможно, это изображение текст