26/12/2024

2007-ին ավտոմատով հարձակվում էին ժողովրդի վրա, ծեծում, հիմա ասում եք՝ բերետավորը ագրեսիվ է. Սուքիասյան

«Նոր Հայաստանը դա կառուցված ճանապարհներ են, կառուցված դպրոցներ են, Նոր ՀՀ-ի պետական մարմինները օրենսդրությամբ են գործում»:

Այս մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ապա դիմելով ընդդիմադիրներին ասաց.

«Մի պահ կարմիր բերտավորներից էիք խոսում, մի հատ մեզ չեք հարցնում 2007 թվականին ոնց էին հարձակվում ոստիկանները ժողովրդի վրա՝ ավտոմատներով, գնում էին մինչև տուն՝ տնից հանում արմատուրաներով սկսում էին խփել ոտներին, հիմա դուք եկել, ասում եք՝ բերետավորը ագրեսիվ էր նայում, մի հատ աջ էր նայում, մի հատ՝ ձախ, հրում էր: Ասում եմ՝ էն ժամանակ խփում էին, ջարդում, ծեծում էին, տանում էին մի հատ էլ բանտում էին ծեծում, ոստիկանությունում էին ծեծում: Հիմա ի՞նչ եք ուզում, մարդկանց ոտքերին արմատուրաներով խփում ջարդում էին, տանում ըտենց ջարդած էլ գցում էին ինչ-որ տեղ»:

Ապա Սուքիասյանը դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ասաց.

«Պարոն Մանուկյանն ասում է՝ արտաքին հետախուզություն եք ստեղծել, 1 հոգի եք վերցրել: Նախ արտաքին հետախուզություն ստեղծելու նախագծին դուք չեք քվեարկել, դա ՀՀ ամենակարևոր կառույցներից մեկն է, իսկ թե որտեղից են վերցնում, ինչ են անում, պետք է քաղաքացուն չհետաքրքրի, պատգամավորին էլ պետք է չհետաքրքրի, դա ամենախիստ գաղտնի ծառայությունը պետք է լինի: Նախ ես չգիտեմ, թե այդ տեղեկությունն իրեն ինչու են տվել 1 հոգի է գնացել, թե՞ 40, կամ ինչ իրավունք ունեն բարձրաձայնելու՝ դրա մասին խոսելու»:

Խաչատուր Սուքիասյանը նաև անդրադարձավ մյուս ընդդիմադիր գործիչների դիտարկումներին ու այդ համատեքստում նկատեց՝ մի քանի հազար կիլոմետր ճանապարհ է Հայաստանում կառուցվել, չգիտես ինչից են խոսում :

«Էդ որ խոսում եք շտապօգնությունից, բա չեք ասում, որ առաջ շտապօգնությունը մինչև գալիս էր խեղճ քաղաքացին մահանում էր, որովհետև էնքան փոս կար նախ տեղ չէր հասնում, 2-րդն էլ այդ փոսերի միջով անցնելուց ավելի վատ վիճակում էր հայտնվում հիվանդը: Հիմա ճանապարհը կառուցվել է, ասում եք՝ հորս նկարը չեք դրել էնտեղ: Ճանապարհները կառուցվել է, որ մինչև անգամ տուրիստներն ասում են զարմացած ենք, որ ձեզ մոտ նման ճանապարհներ կա»,- ասաց Սուքիասյանը: