Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առաջիկայում կգործի նոր՝ Մոսկովյան 5 հասցեում, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի հարևանությամբ գտնվող քառահարկ վարչական շենքում։
Մարդու իրավունքների պաշտպանը բացատրել է, որ գործող վարչական շենքում աշխատատեղերի մակերեսները բավարար չեն աշխատանքային պայմանների ապահովման համար, օրինակ, 24 մ² տարածքով աշխատասենյակում աշխատում է 5 մարդ։
«Պաշտպանի աշխատակազմի հաստիքների ընդհանուր թիվը 98 է։ Պուշկինի 56ա հասցեում գտնվող վարչական շենքում այժմ փաստացի 70 աշխատող կա, իսկ 18 հաստիք դեռևս թափուր է, և առկա է համալրման անհրաժեշտություն։ Մինչդեռ, աշխատակազմի վարչական շենքում առկա աշխատատեղերն արդեն իսկ բավարար չեն համալրման գործընթացն ապահովելու համար»,- նշվում է հիմնավորումներում։
Բաց մի թողեք
«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել գլխի հրազենային վնասվածքներ ստացած ռուս զինծառայող
Սրբազան Պայքարի աջակիցները նոր պաստառներ են փակցրել Երևանի փողոցներում». Լուսանկարներ
Քոչարյանը դատի է տվել Սիմոնյանին