Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում ընդգծել է, որ իրավապահ համակարգի կարիքների բավարարման համար արվել է հնարավորը, և հիմա ակնկալվում են արդյունքներ․
«Հիմա մեզ պետք են արդյունքներ, հարգելի՛ գործընկերներ: Մենք չունենք բացատրություն։ Ի հեճուկս ամեն ինչի, որ թոշակների խնդիր կա, սոցիալական խնդիր կա։ Աշխատավարձեր ենք կրկնապատկել, կառույցներ ենք ստեղծել, սարքավորումներ ենք գնել, մեքենաներ ենք գնել, օրենքներ ենք փոխել։ Ու էլի բացատրություններ»։
Բայց ամենամեծ պրոբլեմն ուրիշ է․ մարդիկ չեն հավատում, որ բոլոր բեմականացումների, սցենարների տակ ես չեմ ստորագրում»:
Ըստ Փաշինյանի՝ սա լրջագույն քաղաքական խնդիր է և նա դրա ամսին զգուշացրել է. «Ես չեմ ուզում հասնել նրան, որ էլի գնանք շենքեր շրջափակենք, այս անենք, այն անենք»։
Փաշինյանը նաև հիշեցրել է, որ 3-4 տարի առաջ է ասել՝ կոռուպցիոներները սրճարաններում, ռեստորաններում առավոտից երեկո քեֆ են անում. «Ես պետք է հասկանամ՝ ինչն ենք սխալ անում կամ ինչ չենք տվել մեր իրավապահ համակարգին։
Հարգելի՛ գործընկերներ, դատական, իրավական և ուժային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, համբերության բաժակը լցվել է․ ես ձեզ բոլորիդ ուղիղ ասում եմ։ Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ։ Գալիս եմ ձեր միջոցառումներին, ելույթ ունենում, ասում, խոսում, դուք էլ ծափ եք տալիս, ես թողնում, գնում եմ, հաջորդ տարի գալիս եմ նույն ելույթով, ավելի ուժեղ եք ծափ տալիս։ Էս ո՞վ է ում ձեռ առնում։ Սրա վերջն եկել է։ Ես ուղիղ եմ ուզում ասել․ չեմ կարող այլևս այս ամենը հանդուրժել։ Ես էլ բան չունեմ տալու, ինչ ուզել եք, տվել եմ»։
Նա զգուշացրել է, որ այլևս այս թեմաներով խորհրդակցություններ չի անելու. «Դուք գնացեք, արեք խորհրդակցություններ, ես այլևս կայացնելու եմ որոշումներ։ Ինձ ոչ մի բան այլևս չի հետաքրքրում»։
«2018 թվականին, երբ որ հեղափոխությունը տեղի ունեցավ, մարդիկ, ըստ էության, ակնկալում էին, որ իմ առաջնորդությամբ կամ գուցե իմ հրահանգով հեղափոխական խմբեր կձևավորվեն, կմտնեն ստեղ, կասեն՝ հլը սեյֆդ բացի, փողերդ հանի, էս 2 միլիոնդ վերցնում ենք»:
Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա շարունակեց. «Պարկը բերեք, լցրեցինք, գնացինք, բերեցինք, պետական բյուջե լցրեցինք: Կամ էս գույքդ ապօրինի է, կամ դու ժամանակին էս հանցանքն ես արել, խմբով տանում ենք քրեակատարողական հիմնարկ, ասում ենք՝ մինչև չասենք՝ բաց չթողնեք: Եթե շատ անկեղծ ասեմ, քաղաքական առումով նման բան անելու հնարավորություն կար, բայց մենք չենք գնացել այդ ճանապարհով, մենք ասել ենք՝ պետք է գնանք ինստիտուցիոնալ ճանապարհ»:
Ըստ Փաշինյանի՝ անցել է ժամանակ, մարդիկ ասում են՝ «բա էդ արդարությունն ի՞նչ եղավ», որի բացատրությունը չունենք:
Բաց մի թողեք
Փաշինյանը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության․ Ավինյանը՝ վարորդների գործադուլի մասին
Ճանապարհ չունի թիմի հետ շարունակելու․ Սիմոնյանը՝ Աղազարյանի մասին