Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում, թիվը տարեցտարի մեծանում է։ 2024թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության կողմից հանրապետությունում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 հազար 571 դեպք, որից 1.323-ը՝ իրացման:
«Հրապարակը» գրում է․ Թվերը տրամադրել են ՆԳՆ-ից։ Սակայն իրական շրջանառությունը տասնապատիկ ավելին է: Իրացումը հիմնականում կատարվում է համացանցի, Տելեգրամի միջոցով։ 2023-ի սկզբից մինչեւ մարտ ամիսը թմրամիջոցների ապօրինի շրջանառության 324 դեպք էր արձանագրվել, 122-ը` իրացման, 150-ը` պահելու։
Ապօրինի թմրաշրջանառության դեպքերը, փաստորեն, նախորդ տարվա 4 ամիսների համեմատ աճել են ավելի քան 1000-ով։ Մասնագետներն ահազանգում են՝ աճել է թմրանյութեր օգտագործող անչափահասների եւ կանանց թիվը։
Փետրվարի 1-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են ոստիկանության, առողջապահության, արդարադատության, պաշտպանության նախարարությունների, ԱԱԾ-ի, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի եւ ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
ՆԳՆ-ում Վահե Ղազարյանի գլխավորությամբ պարբերաբար կայանում են հանձնաժողովի նիստեր: Սակայն թմրամիջոցները հիմնականում վաճառվում են առցանց հարթակներում, իսկ իրավապահ մարմինները չունեն բավարար տեխնիկական միջոցներ՝ դրա դեմն առնելու համար։
Բաց մի թողեք
Հովիկ Աղազարյանի հեռախոսը Հակակոռուպցիոնի քննիչները առգրավել են
Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները. mediahub.am
Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է