26/12/2024

Արտաքին հետախուզական ծառայությանը նոր լիազորություններ կտրվեն

Կառավարությունը հավանություն տվեց Արտաքին հետախուզական ծառայության մասին օրենքի փոփոխությունների նախագծին։

Ըստ այդմ, ծառայությանը կվերապահվի պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տալու լիազորություն։

Բացի այդ, ծառայությունը հնարավորություն կունենա գաղտնիության ռեժիմի պահպանման, հնարավոր խախտումների բացահայտման կանխման նպատակով միջգերատեսչական հսկողություն իրականացնել, նաև՝ խախտման կասկածի դեպքում ստուգողական օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել։