Նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։50-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «BMW X5» մակնիշի, «Mazda» մակնիշի, «Kia» մակնիշի ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:







Բաց մի թողեք
Ամփոփ․ Ինչ էր կատարվում Գյումրի – Յոթ Վերքում․ Շիրակցի հավատացյալները անգամ Սրբազանի գահն էին հանել, որ իրենց խոսքերով դավաճան եպիսկոպոսները այն չօգտագործեն
#Ուղիղ. Զուգահեռ պատարագներ Գյումրիում. Յոթ Վերքում՝ Փաշինյանն է, Ամենափրկիչում՝ թեմի հոգեւորականները․ Տեսանյութեր
Այլև ապշելու աստիճան լպիրշություն է ․․․