Տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հարթակից «արտագաղթել» է «Տիկտոկ», որն ավելի թեթեւ, ժամանցային հարթակ է:
Հրապարակ թերթը գրել է․ Իսկ ՖԲ-ում վերջերս նա խնդիրներ ունի` 1 միլիոն հետեւորդ ունեցող էջում դիտումները խիստ նվազել են, նա ստիպված է եղել փակել մեկնաբանությունների բաժինը, լավագույն դեպքում՝ ֆիլտրել, զտել, քանի որ իր հասցեին հայհոյանքն ու քննադատությունը տիեզերական չափերի են հասել։
«Տիկտոկ»-ում գերիշխում են մակերեսային նյութերը, եւ ինտելեկտով էլ օգտատերերը զիջում են ՖԲ-ին: Փաշինյանի տիկտոկյան էջը, պարզվում է, հատուկ վարող ունի, որը ոչ միայն ամենուր ուղեկցում է նրան, այլեւ, պարզվեց, մեկ այլ գործառույթ էլ է ստանձնել` «դաստիարակել» ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին, որ շեֆի հասցեին թթու խոսք չասեն, ինչպես ինքն ասաց` անձնական կարծիք չհայտնեն։
«Տիկտոկ» վարողը, պարզվում է, 2018-ի դեպքերին ակտիվ մասնակցած «Ռուպր Դավո» մականունով անձն է, որը բարձրախոսը փոխարինել է հեռախոսով։ Բնականաբար, այդ «աշխատանքի» դիմաց նա վարձատրվում է եւ անընդհատ արտերկիր է մեկնում` Փաշինյանի հետ, որտեղ նկարում է նրա ամեն քայլը` հեծանիվ վարելուց մինչեւ հյուրանոցի համարի պատուհանագոգին նստած` գիրք կարդալը:
Իսկ երբ «շեֆը» խորհրդարանում է, Ռուպր Դավոն ստվերի պես ուղեկցում է նրան: Երբ Փաշինյանը դահլիճում է, նա բարձրանում է լրագրողների համար նախատեսված օթյակ: Երեկ, երբ Փաշինյանն ամբիոնից անթույլատրելի հակահայկական մտքեր էր հայտնում, ինչին օթյակում գտնվող լրագրողներն արձագանքեցին ռեպլիկներով, նա փորձեց սաստել վերջիններիս։
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում