Կան տարածքներ, որոնք ժամանակին Երևանի քաղաքապետարանը տվել է վարձակալության, բայց, այնուամենայնիվ, այդ տարածքները հանրային ընդհանուր օգտագործման տարածքներ են:
Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում մեկնարկած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այդ տարածքներում ոչ թե պետք է լինեն շինություններ, այլ պետք է լինեն կանաչ գոտիներ, զբոսնելու վայրեր: Ուրախ եմ, որ արդեն տեղեկանում եմ, որ որոշ տարածքներ, հաշվի առնելով նաև վարձակալության գինը, վերադառնում են Երևանի քաղաքապետարանին:
Ուզում եմ տեղեկացնել, որ կոնկրետ Օպերայի հարակից տարածքի շինություններն ամենայն հավանականության քանդելու ենք և ստանալու ենք ավելի կանաչ ու մարդկանց համար հասանելի ընդհանուր օգտագործման տարածք»,-ասել է նա:
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել