04/12/2024

Ֆրանսիան ոչինչ չի մոռանում արցախցիների վերադարձի իրավունքի և մշակութային ժառանգության հարցում. Դըկոտինյի

«2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար»։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայերենով գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ո՛չ նրանց վերադարձի իրավունքի, ո՛չ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում»,- հավելել է նա: