22/11/2024

ՀՀ ներքի գործերի նախարար Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել

ՀՀ ներքի գործերի նախարար Վահե Ղազարյանը ազատման դիմում է գրել:

Այս մասին տեղեկությունը հաստատել է Ղազարյանի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ևս պաշտոնից ազատման դիմում է գրել:

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ պաշտոնից ազատման մասին լուրերին ի պատասխան էլ՝ կոմիտեից հայտնել են, որ օրվա ընթացքում կհրապարակվի համապատասխան տեղեկատվություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները»: