21/11/2024

Փոխկանցլեր, թե՝ գերմանացի մարզիկ, Բեռլինը ծաղրում է Բաքվին․ Լուսանկար

Հայտնել ենք, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հրաժարվել է մասնակցել ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին, որն այս օրերին անցկացվում է Բաքվում:

Այդուհանդերձ, նրա փոխարեն Գերմանիայի կառավարությունն Ադրբեջան է գործուղել փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկին:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ վերջինս արդեն ժամանել է Բաքու:

Նրան դիմավորել են Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության փոխնախարար Վուսալ Նասիրլին, պաշտոնատար այլ անձինք։

Հատկանշական է, որ Գերմանիայի փոխկանցլերը Բաքու է ժամանել ոչ պաշտոնական, այլ՝ մարզական, պրակտիկ հանդերձանքով, դիվանագիտական էթիկայի չափանիշներն անտեսելով:

Տպավորություն է, թե Բաքվի համաժողովը Բեռլինի համար ընդամենը սպորտային միջոցառում է, իսկ ժամանածը ոչ թե Գերմանիայի կառավարության ղեկավարի տեղակալն է, այլ գերմանացի մարզիկ կամ զբոսաշրջիկ: Բացառված չէ, որ այսկերպ գերմանական կողմը ցուցադրում է միջոցառման հյուրընկալ երկրի նկատմամբ իր քամահրական վերաբերմունքը:

Փոխկանցլե՞ր, թե՞ գերմանացի մարզիկ. Բեռլինը ծաղրում է Բաքվին