Նոյեմբերի 19-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Տուժածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:






Բաց մի թողեք
5 տարում ավելի քան 80 հազար ՀՀ քաղաքացու մուտք է արգելվել ՌԴ․ նոր ռիսկեր՝ հայ միգրանտների համար
Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տանը հայտնաբերել է 1-ամյա տղայի մարմին
2 մլն $-ով ճիշտ չէ՞ր կառուցել արտադրություն և լիովին լուծել գյուղում աշխատանքի հարցը