Երեկ երեկոյան ՔՊ վարչությունը նիստ էր անում` քննարկվելու էին վերջին կադրային փոփոխությունները, այդ թվում` ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Հովիկ Աղազարյանի հրաժարականների հարցը:
«Հրապարակը» գրում է․ Ինչպես հայտնի է` երկուսին էլ հայտնի SMS-ներն ուղարկվել են: Զեյնալյանը հնազանդվել է` անմիջապես երեկ հրաժարական տալով, Աղազարյանը դիմադրում էր, բայց ՔՊ վարչությունը որոշեց, որ նա պետք է մանդատը վայր դնի։
Արձանագրենք, որ վարչապետը՝ ինքը, հաշվետու է խորհրդարանին, որն ընտրում է նրան: Հակառակը` երբ ինքն է պարտադրում, որ դիմումներ գրեն, Սահմանադրության ոտնահարում է:
Բաց մի թողեք
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար
Ընդդեմ ու հօգուտ Նիկոլի դրսից միջամտությունը շատ ակտիվ է լինելու
Փաշինյանին որտեղի՞ց այն վարկածը, որն առաջ քաշեց դեպքի օրը