21/11/2024

Զախարովային զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների հարվածը. Լուսանկար

Նոյեմբերի 21-ին Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հեռախոսազանգի, որի ժամանակ հեռարձակումը չի ընդհատվել, իսկ միացված միկրոֆոնների շնորհիվ լսվել է, թե նրանք ինչ են խոսում։

Նրան, մասնավորապես, խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների գրոհների թեման։

Ավելի ուշ Զախարովան ռուսական լրատվամիջոնցերին հայտնել է, որ ճեպազրույցի ժամանակ բալիստիկ հրթիռների վերաբերյալ հեռախոսազրույցում «ինտրիգ չկար»։

Զախարովան հայտնել է, որ խոսել է փորձագետի հետ․ «Զանգը եղել է այն մասին, թե արդյոք նախարարությունը նպատակահարմար է գտնում մեկնաբանություն անել թեմաներից մեկի վերաբերյալ։ Մասնագետներին հարցրի՝ սա՞ է մեր թեման, պատասխանը տրվեց ճեպազրույցի ժամանակ՝ ԱԳՆ-ն չի մեկնաբանում։ Այնպես որ, ինտրիգ չկա»,- ՏԱՍՍ-ին ասել է Զախարովան։