Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել իր կողմնակիցներին դադարեցնել «բալետ պարողների պես» և դիմել բողոքի արմատական ձևերի՝ «երկիրը վերադարձնելու համար»։
Բանտային պատիժ կրող նախկին նախագահը սահմանի ապօրինի հատման գործով հերթական դատական նիստի ժամանակ դիմել է համախոհներին։
Նա տեսակապի միջոցով կապ է հաստատել Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայից, որտեղ նրան տեղափոխել են 2022 թվականի մայիսին՝ առողջական վատթարացման պատճառով։
«Երկիրը մեզնից խլում են: Կամ մենք կշարունակենք դիմադրությունը և ետ կվերցնենք երկիրը, կամ կդադարեցնենք դիմադրությունը, և Վրաստանը որպես անկախ երկիր կդադարի գոյություն ունենալ…»,-ասել է քաղաքական գործիչը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից պետական սահմանն ապօրինի հատելու գործով դատավարությունմ է ընթանում։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Սպասվում է, որ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպմանը կմասնակցի առցանց՝ Vivamed կլինիկայից, որտեղ անազատազրկության պայմաններում բուժում է ստանում քաղաքական գործիչը։
Սաակաշվիլիի կողմից պետական սահմանը ապօրինի հատելու գործով հետաքննությունը սկսվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել ևս 4 անձի։
Բաց մի թողեք
Ինչպես Իլոն Մասկը վերածվեց 21-րդ դարի Հուլիոս Կեսարի․ El Mundo
Կանխվել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ պլանավորված մահափորձը. ինչպես էր այն իրականացվելու
Կրեմլը չի մեկնաբանի ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառները, կսպասի փորձաքննության արդյունքներին. Պեսկով