Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլեւս չեն բոյկոտում ՀԱՊԿ եւ ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները։
Հրապարակ թերթը գրել է․ Սկզբում ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցեց Լավրովի հետ ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը, իսկ նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում կայանալիք «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու կմեկնի ԱԺ պատվիրակություն, որի կազմում են ՔՊ-ական Հայկ Սարգսյանը, ընդդիմադիրներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը։
Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, իսկ դեկտեմբերի վերջին` ԱՊՀ պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը կմեկնի՞ արդյոք Աստանա` մասնակցելու ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը, կառավարությունից հերթապահ պատասխան են տալիս․ «Վարչապետի այցերի վերաբերյալ ժամանակին տեղեկատվություն կտրամադրվի»։
Մինչդեռ այս տարվա փետրվարին Փաշինյանն անձամբ էր հայտարարել, որ «Հայաստանը սառեցրել է անդամությունը ՀԱՊԿ-ին», իսկ սեպտեմբերի 18-ին ասել էր, որ «ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար»:
Բաց մի թողեք
Կոռուպցիոն ռիսկեր ու «բառդակ»՝ վարորդական իրավունք ստանալու գործընթացում․ ի՞նչ իրավիճակ է հաշվառման-քննական բաժիններում
Վրաստանը չի հրաժարվում եվրաինտեգրման գործընթացից ու արժանապատիվ քայլ է անում
Ինչպես Գյումրին մնաց անտեր. ովքեր են ինքնառաջադրվելու՝ հին ու նոր անուններ. Լուսանկարներ