Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում, հայտնում է EFE-ն։
Գործակալության տվյալներով՝ երկրում տեղական ժամանակով ժամը 07:00-ից մինչև 21:00-ն (ՀՀ ժամանակով 09:00-23:00) գործում է մոտ 19 հազար ընտրատեղամաս: Ընտրություններին կարող են մասնակցել Ռումինիայի՝ ձայնի իրավունք ունեցող 18 միլիոն քաղաքացի։
Ընտրողները պետք է ընտրեն 14 թեկնածուներից։
Ընտրություններից առաջ անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ ամենամեծ շանսերն ունի երկրի ներկայիս վարչապետ, սոցիալ-դեմոկրատ Մարսել Չիոլակուն, որը կարող է հավաքել ձայների 24%-ը, որին հաջորդում է ծայրահեղ աջերի ներկայացուցիչ Ջորջե Սիմիոնը (15,4%) և ազատական պահպանողականներից Ելենա Լասկոնին (15,3%)։
Կանխատեսումները ցույց են տալիս, որ երկիրը, ամենայն հավանականությամբ, չի խուսափելու ընտրությունների երկրորդ փուլից, որն այս դեպքում տեղի կունենա դեկտեմբերի 8-ին։
Բաց մի թողեք
Հալեպում գրոհայինները թալանում են մարդկանց, առևանգում
Աբխազիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Ռուսաստանի հետ համաձայնագրի վավերացմանը
Թրամփը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու վերանորոգված Աստվածամոր տաճարի բացմանը