Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera օրաթերթին։
Նա խոսել է ինքնաքննադատության, Յուրգեն Կլոպի հետ աշխատանքի, կրթության, լեզուների իմացության, ինչպես նաև հոր կորստի և ընտանիքի կարևորության մասին։
Մխիթարյանը հայտնել է, որ շատ բան ունի պատմելու իր կարիերայի և կյանքի մասին ու նոր է սկսել գրել գիրքը:
Խոսելով գրքեր կարդալու մասին, Մխիթարյանն ասել է, որ սկսել է Զիդանի կենսագրությունը կարդալ, իսկ վերջերս ավարտել է մի գիրք, որում խոսվել է կյանքի 5 կարևոր նպատակների մասին։
Մխիթարյանը հարցազրույցում նաև ասել է, որ խաղերից հետո սովորաբար անջաում է հեռախոսը, որպեսզի կարողանա կենտրոնանալ բացթողումների, հնարավորությունների ու ինքնաքննադատության վրա, առօրյայում էլ հեռախոսն օգտագործում է հնարավորինս քիչ:
Երկու փոքր երեխա ունեմ և չեմ ուզում, որ նրանք տեսնեն, թե ինչպես եմ ժամանակ անցկացնում սմարթֆոնը ձեռքիս»,- ասել է հայազգի ֆուտբոլիսը:






Բաց մի թողեք
Նոյեմբերի 9-ի աստղագուշակ․ Կարևոր է չտրվել սադրանքներին և հիշել ձեր սեփական շահերը
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
«Միշտ ասում էր՝ ինձ սահմանն ու դիրքերն են պետք, սպան կոչումով սպա չի դառնում. այդ սկզբունքով ծառայեց մինչև վերջ». ավագ լեյտենանտ Արմեն Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Քարվաճառում. Լուսանկար