Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին ասել է, որ պիտի վայր դնի մանդատը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում քիչ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը անդրադարձավ վերոնշյալին:
«Ես իրեն զգուշացրել էի, որ գլխին սարքելու են: Կտխրեմ, թե չէ, ընդհանրապես ավելի չեմ տխրի, քան թե եթե իմանամ, որ Վիետնամում բրնձի բերքը այս տարի ավելի վատ է եղել, քան թե վիետնամցիք կարծում էին: Հեչ վեջս չի ոչ իր ճակատագիրը, ոչ Դաշնակցությունից փախած, այսօր Շիրակի մարզպետ աշխատողի ճակատագիրը, ոչ Ազատամուտի նախկին դաշնակցական համայնքապետի ճակատագիրը, որը ՀՅԴ-ից փախավ և բավականին լավ պաշտոն է ստացել։
Հովիկ Աղազարյանի դեպքը, իհարկե, մի քիչ ուրիշ է, ինքը ավելի շուտ է հեռացել։ Չէ, մենք ենք հեռացրել, ինքը չի հեռացել: Բայց բոլոր կրոնափոխ, դավանափոխ, կուսակցափոխների վերջը դա է լինելու: Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխիդ սարքելու են»,- ասել է նա:
Բաց մի թողեք
Կաթողիկոսի դեմ քրեական հետապնդում հարուցելն անօրինական է․ Փաստաբան
Իմ ազատ կամքով մասնակցել եմ գրեթե բոլոր հասարակացունց հանրահավաքներին ու ցույցերին. Հայր Ասողիկ
Միայն մեր միասնական անարդարության դեմ պայքարելու կամքն է, որ կարող է կասեցնել բռնшճնշnւմների այս ալիքը