Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան, ով օրերս հրաժարական է տվել ընդդիմության ճնշման ներքո, հայտարարել է առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։
«Ես գիտեմ, որ մենք մասնակցելու ենք ընտրություններին, իմ թիմը մասնակցելու է ընտրություններին։ Ես կառաջադրվեմ»,- ասել է Բժանիան։
Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Ասլան Բժանիան հրաժարական է ներկայացրել Աբխազիայի նախագահի պաշտոնից՝ հանրապետությունում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների ֆոնին։
Պատճառը ՌԴ-ի հետ վավերացրած համաձայնագիրն էր, ըստ որի՝ ռուսական ընկերությունները արտոնություններ են ստանում Վրաստանից անջատված հանրապետությունում ներդրումներ կատարելու և բնակարանաշինության ոլորտում մենաշնորհ ձեռք բերելու համար:
Ընդդիմադիրներին այդ որոշումը հունից հանել էր, ինչից հետո նրանք գրավել էին կառավարական համալարն, այդ թվում՝ նախագահական նստավայրը, որտեղից Բժանիան փախուստի էր դիմել:






Բաց մի թողեք
Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը
ԵՄ-ում ձերբակալվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա
«Ուկրաինացի երեխաներն Անթալիայում դժոխք են վերապրել». թուրքերը բռնաբարել են, հղիացրել ․․․