Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է կառավարության նոր կազմի մասին, որոնք էլ ներկայացվել են երկրի խորհրդարանին։
Կոբախիձեի փոխանցմամբ՝ պաշտոններից ազատվել են արտաքին գործերի, արդարադատության, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարներ Իլյա Դարչիաշվիլին, Ռատի Բրեգաձեն և Օթար Շամուգիան:
Վրաստանի արտգործնախարարի պաշտոնում է ներկայացվել Մակա Բոճորիշվիլին, արդարադատության նախարարի պաշտոնում Անրի Օխանաշվիլին, իսկ Դավիթ Սոնղուլաշվիլին կառաջարկվի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար:
Բաց մի թողեք
15 միլիարդ դոլարի դատական հայց. Թրամփն ընդդեմ The New York Times-ի
Ռուսաստանում ձերբակալվել է հայազգի բիզնեսմեն. ինչն է պատճառը. Լուսանկար
«Թրամփը բավականաչափ ուժ ունի՝ Պուտինին ստիպելու վախենալ իրենից». Զելենսկու ակնկալիքները ԱՄՆ նախագահից