Ռումինիայի ներկայիս վարչապետ Մարչել Չոլակուն նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջատար է դարձել՝ հավաքելով ձայների 25%-ը։
Սրանք ընտրատեղամասերի ելքերում անցկացված հարցումների առաջին տվյալներն են, հայտնում է ռումինական Hotnews տեղեկատվական պորտալը։
Ըստ այդ տվյալների՝ երկրորդ տեղում է Լիբերալ պահպանողականների ներկայացուցիչ Ելենա Լասկոնին՝ ձայների 18%-ով։
Հաշվի առնելով այս արդյունքները՝ Ռումինիային, ինչպես և կանխատեսվում էր, սպասվում է ընտրությունների երկրորդ փուլ, որը կկայանա դեկտեմբերի 8-ին։ Դրանում, ամենայն հավանականությամբ, կպայքարեն Չոլակուն ու Լասկոնին։
Ռումինիայի ավելի քան 18 միլիոն քաղաքացիներ իրավունք ունեին մասնակցել կիրակի օրը քվեարկությանը. նրանց համար բաց են եղել գրեթե 19 հազար ընտրատեղամասեր։ Ընտրողները պետք է ընտրություն կատարեին 14 թեկնածուների միջև։
Բաց մի թողեք
ԱՄՆ-ը շարունակելու է զենք ուղարկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի միջոցով․ Թրամփ
Մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը
Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցչի հետ