Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին,10-ին կկայանան նախնական ընտրություններ։
Երեկ հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը մտադիր է փրայմերիզ անել, նշանակել Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։
Նա բացատրում է, թե որն է այդ փրայմերիզը․ «Մենք կխնդրենք, որ ՔՊ-ի անդամների, համակիրների, համախոհների շրջանակից առաջադրվեն կամ ինքնառաջադրվեն թեկնածուներ, որոնց քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է՝ մերժենք, որից հետո մենք Գյումրիի բնակիչների շրջանում, իհարկե, ոչ բոլորի շրջանում, որոշակի սկզբունքով, ինչ-որ առումով՝ նաև պատահականության սկզբունքով, կիրականացնենք քվեարկություն։
Քվեարկության արդյունքներով հաղթած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը, մեծ հավանականությամբ, կլինի նաև մեր թեկնածուն՝ Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններում»։ Ու մինչ Գյումրու ՔՊ-ականներն իրար են խառնվել, թե իրենցից ով է առաջադրվելու, ՔՊ-ական պատգամվոր Կարեն Սարուխանյանը, որ մինչ այդ ՔՊ-ի միակ թեկնածուն էր, ֆեյսբուքում խնդրում է համաքաղաքացիներին ակտիվ լինել, հասկանալու՝ արժե դնել թեկնածությունը, թե ոչ։
Այս ֆոնին ուշագրավ է վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան՝ նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի գրառումը, որը տեղեկացնում է, որ Գյումրու նախնական ընտրություններում ինքնառաջադրվելու է քաղաքապետի թեկնածու։ «ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ձևաչափը խոսում է երկրի ժողովրդավարական լինելու բարձր մակարդակի մասին»,- գրել է նա:
ՔՊ-ական մեր աղբյուրները պնդում են, որ Կարեն Սարուխանյանին լիկվիդացնելուց հետո Վահագն Մկրտչյանը առաջին պլան է մղվելու եւ անկախ փրայմերիզ կոչվածից, միևնույն է՝ որոշված է՝ Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն վարչապետի կնոջ մորաքրոջ թոռն է, եւ առաջիկայում, ՔՊ-ն օգտագործելով ողջ վարչական ռեսուրսը ընտրություններին ապահովելու է հենց նրա հաղթանակը։
Ի դեպ, չնայած հերքումներին, Գյումրիում արդեն մի քանի օր է՝ չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Կարեն Սարուխանյանն ու Վահագն Մկրտչյանը քաղաքապետի պաշտոնի հողի վրա Գյումրու ՔՊ գրասենյակում ծեծկռտուք են կազմակերպել։
Բաց մի թողեք
Վերջին 5 տարում քանի ուղիղ չվերթ է իրականցվել Երևանից Բաքու
Ռուսաստանը կսկսի վերահսկել քաղաքացիների դրամական փոխանցումները
Հայկական արծվագորգի զարդանախշը՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում». Լուսանկար