Երևանյան միջազգային թատերական փառատոնի հրավերով Հայաստանում առաջին անգամ կներկայացվի աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային ներկայացումը՝ Էլեկտրան՝ թշվառների աշխարհից բեմադրությունը։
ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Հայաստանում Ֆրանսիայի Դեսպանության Մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարը, բեմադրիչ գրող դերասան Սիմոն Աբգարյանը, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական
թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը գոհունակությամբ խոսեցին Սիմոն Աբգարյանի հեղինակային ներկայացման մասին։
Ֆրանսիական ազգային թատրոնի Մոլիեր մրցանակի եռակի դափնեկիր Էլեկտրան թշվառների աշխարհից բեմադրությունը ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ և տպավորիչ խորեոգրաֆիայով;
Վարդան Մկրտչյանը մասնավորեց․ Երևանում ակնկալվում է թատերական տոն՝ միջազգային փառատոնի շրջանակներում այս տարի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը որպես փառատոնի հատուկ հյուր ներկայացնում է ֆրանսահայ աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանին։ Աշխարհահռչակ արվեստագետը Հայաստան է ժամանել իր թատերախմբի՝ Քոմքանի դե սընք ռու ի Compagnie des 5 roues հետ։ Երևանում նրանք հանդես կգան Սիմոն Աբգարյանի հեղինակային ներկայացմամբ, որը մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Ֆրանսիայում՝ դառնալով Ֆրանսիական ազգային թատրոնի Մոլիեր մրցանակի եռակի դափնեկիր այլ նաեւ շրջագայել է աշխարհի տարբեր քաղաքներում։ Սա վառ ապացույց է մեր համագործակցության շրջանակներում, որը մշտապես նորարական ու ստեղծագործական հիանալի նախաձեռնություն է։
Սիմոն Աբգարյանն իր հերթին խոստովանեց․ Ուրախ եմ, որ Հայաստանում եմ, ես ուզում եմ գալ իմ հայրենիք, Ֆրանսիան էլ է իմ հայրենիքը, թատրոնը այն վայրն է, որ մեզ կմիացնի անկախ, թե որ երկրից ենք եկել։ Իմ գործի մեջ իմ հայությունը զգացվում է, չես կարող մոռանալ դու ով ես և որտեղից ես եկել․․․Թատրոնում լռությունը կարևոր է։
Բուն ներկայացումը հունական հնագույն առասպելի հզոր վերաիմաստավորումն է։ Արգոսի ամենաաղքատ շրջանում ծավալվող այս հուզիչ ներկայացումն ամբողջապես վերափոխում է վրեժխնդրության դասական պատմությունը․ Էլեկտրան՝ նախկին արքայադուստրը, իսկ այժմ հասարակաց տան սպասուհին այրվում է զայրույթից և հուսահատությունից՝ սպասելով իր եղբոր՝ Օրեսթեսի վերադարձին։ Նրանք միասին կդիմակաեն իրենց մոր՝ Կլիթեմնեստրայի բռնակալությանը։
Ներկայացումն ուղեկցվում է աշխույժ ռոքն ռոլ պարով, ցնցող խորեոգրաֆիայով և ձայնային խմբերգով որոնք կյանք են հաղորդում յուրաքանչյուր տեսարանին, այն տեսողական և զգացմունքային տոնախմբություն է։
Հայ հանդիսատեսն ունի ներկայացումը դիտելու հնարավորություն՝ դեկտեմբերի 5-ին և 6-ին․ Սունդուկյանի անվան մայր թատրոնում։
Տաթև Ղարագյոզյան
Բաց մի թողեք
Ազնավուրի մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմն այսօրվանից կինոէկրաններին է
Վահան Արծրունի՝ հրաշալի մտավորական, անհատականություն, երաժիշտը․ Տեսանյութ
Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում. Լուսանկար