Վրաստանի ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» կուսակցությունը, որը հոկտեմբերի 26-ի ընտրություններում երկրորդ տեղն է զբաղեցրել, խորհրդարան է ներկայացրել պատգամավորական մանդատներից հրաժարվելու մասին հայտարարություն։
Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
«Այն, ինչ մենք այսօր անում ենք, չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք ժողովրդին ներկայացնելուց։ Ընդհակառակը, այն, ինչ մենք անում ենք այսօր, այս, այսպես կոչված, խորհրդարանն ամբողջությամբ ապալեգիտիմացնելու ճանապարհն է»,- լրագրողներին ասել է կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան՝ պատգամավորական գրասենյակ ներկայացնելով մանդատներից հրաժարվելու մասին հայտարարություն։
Խորհրդարան հայտարարություններ են ներկայացրել նաև ընտրությունների արդյունքում մանդատ ստացած այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։
Ավելի վաղ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», ինչպես նաև երկու այլ ընդդիմադիր կուսակցություններ՝ «Հզոր Վրաստանը» և «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցությունները ԿԸՀ են ներկայացրել իրենց նախընտրական ցուցակները չեղարկելու մասին հայտարարությունները։ Սա նշանակում է, որ մանդատից հրաժարվող պատգամավորներին չեն կարող փոխարինել ցուցակի հաջորդ մարդիկ։
Ինչ վերաբերում է խորհրդարան անցած չորրորդ ընդդիմադիր կուսակցությանը՝ «Գախարիան Վրաստանի համար», ապա ն էլ, ինչպես մյուս երեքը, չի ճանաչում ընտրությունների արդյունքները, սակայն չի հայտարարում մանդատներից հրաժարվելու իր մտադրության մասին։
Բաց մի թողեք
Հնդկաստանը հրաժարվում է ռուսական զենքից. Bloomberg
Երկրորդ խոշոր քաղաքը՝ Հալեպից հետո. սիրիացի գրոհայինները մտել են Համա
Մակրոնը հայտարարել է, որ հրաժարական չի տալու