Այսօրվա կառավարության նիստում նախատեսվում է ընդունել Հայաստանի Հանրապետության բուհերի 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նախորդ՝ 2024-2025 ուսումնական տարվա համար նախատեսված ցանկի համեմատ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել: Ի մասնավորի, Երևանի պետական համալսարանի «Երկրաբանություն», «Աշխարհագրություն» և «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրերի ընդունելության քննություններում «Աշխարհագրություն» մասնագիտության համար նախատեսվող քննությունների շարքում «Աշխարհագրություն» քննությունը փոխարինվել է «Մաթեմատիկա» առարկայի քննությամբ՝ որպես պարտադիր, իսկ «Աշխարհագրությունը» և «Անգլերենը»՝ որպես կամընտրական քննություն: Նույնը վերաբերում է նաև բոլոր բուհերի «Աշխարհագրություն» մասնագիտություն ունեցող կրթական ծրագրերի քննություններին:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կրթական ծրագրերի շարքում ընդգրկվել են՝ «Օգտակար հանածոների հարստացում», «Ռադիոհաճախային սարքավորումներ և համակարգեր», «Վերամբարձ, ճանապարհային և շինարարական մեքենաներ» կրթական ծրագրերը: Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի գրեթե բոլոր կրթական ծրագրերում «Հայոց լեզու» առարկան դարձել է որպես պարտադիր քննական առարկա: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթական ծրագրերում՝ «Սուրդոմանկավարժություն», «Օլիգոֆրենոմանկավարժություն» և « Տիֆլոմանկավարժություն» կրթական ծրագրերը փոխարինվել են «Հատուկ մանկավարժություն» կրթական ծրագրով, և ցանկը լրացվել է ևս 2 նոր՝ «Էրգոթերապիա» և «Արվեստ-արհեստ» կրթական ծրագրերով:
Բաց մի թողեք
Մարզերից վարորդներ են ուզում բերել Երևան
ՔՊ Գյումրու ցուցակում «Լուսավոր Հայաստանից» թեկնածու կա. Լուսանկար
Վերաբերմունք է փոխվել․ Հովիկ Աղազարյանը հեռացվել է ՔՊ-ից․ նշվում է պատճառը