23/12/2024

Չեմ եղել նիկոլական․ Գնել Սարգսյան

Դիմում եմ գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դուրս եմ եկել ՔՊ շարքերից որպես կուսակցական։ Այդ մասին հայտնել է ՔՊ կուսակցության անդամ Գնել Սարգսյանը՝ իր ուղիղ եթերում։

«Օգտվելով նրանից, որ դերասան եմ ու ունեմ որոշակի հանրային ազդեցություն, ինքս անդամագրվել եմ ՔՊ-ին։

Ամենայն հարգանքով վարչապետի հանդեպ՝ ես սատարել և սատարում եմ նրան, սատարելու եմ թիմին, բայց պարզապես կուսակցական պարտավորություններ այևս չեմ ցանկանում կրել, պարտականություններ կիսել ամենատարբեր մարդկանց հետ»,- նշել է նա։

Սարգսյանը նշել է, թե ՔՊ-ում լինելով չի տառապել անձնապաշտությամբ, չի եղել նիկոլական։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/00d2b21e6dc81cde44fba8d5ba682946

© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»