Երեւանի քաղաքապետարանի անունից ՀՀ բոլոր քաղաքացիներին հաղորդագրություն է ուղարկվել, որ մինչեւ դեկտեմբերի 1-ը պետք է վճարեն գույքահարկի գումարը՝ հակառակ դեպքում տույժերի կենթարկվեն։
Երեւանի Կենտրոնում քաղաքացին փոքր բնակարանի համար վճարում է 50-60 հազար դրամ գույքահարկ։ Այդ թիվը մեծ է միայնակ թոշակառուների, ստաբիլ աշխատանք չունեցողի համար, ի վերջո, Երեւանի Կենտրոնում միայն ունեւորները չեն։
Չվճարելու կամ մասամբ վճարելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրվա համար տույժ է կիրառվում։ Տույժի դրույքաչափը 0,04 տոկոս է յուրաքանչյուր չվճարված օրվա համար։ Եթե քաղաքացին մինչեւ դեկտեմբերի 1-ը վճարումը չի կատարել, ապա համայնքը իրավունք ունի ԴԱՀԿ-ի միջոցով գանձել գումարը։
2025-2026 թթ․ իրավիճակ էլ ավելի է վատանալու։ Այսպիսով, Հայաստանի հարկային օրենսգրքում դեռևս 2020 թվականին կատարված փոփոխություններով քաղաքացիները հաջորդ տարվանից արդեն 75%-ով բարձրացված գույքահարկ կվճարեն, 2026 թվականից էլ՝ կանցնեն ամբողջական վճարման՝ 100%-ին:
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ բնակարանի գույքահարկը հաշվվում է շուկայականին մոտ արժեքային բանաձեւով։
Անդրադառնալով թանկացումներին՝ նշեց․ «Կոնկրետ այս տարի թանկ չի լինում, մեծ թվեր չեն՝ փոքր բնակարանի համար։ Մյուս տարվանից նոր արդեն թանկ կլինի»։
Նա նաեւ նշեց, որ բարձրացումների չկիրառելը՝մի քանի տարի՝ «փափուկ բարձ է» եղել․ «Այդ որոշումը 2020-ին է եղել, բայց հետաձգել էին կիրառումը, որ սոցիալական բողոք չունի։ Կարճ ասեմ՝ խաբել են մարդկանց, փափուկ բարձը դրել են գլխների տակ, մարդիկ փաստի առաջ են կանգնելու»։
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ