Այսօր՝ նոյեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 08:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ա.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Արարատյան և Հերացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Ա. Պ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային տեղափոխել է «Մասիս» բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Վեոլիա ջուր» ընկերության հաշվեկշռում, վարորդն էլ աշխատում է նշված ընկերությունում:
Բաց մի թողեք
Ողբերգական դեպք՝ Քասախ գյուղում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանություն է եղել․ կա վիրավոր
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց